Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի երեկոյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և հոգեհանգիստ, որը կատարեց Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Հոգևոր հանդիսությանը հետևեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, դեսպանության աշխատակազմը, համայնքային ...
Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը դարձել է Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի (ՌՄ ՕԺ) պատգամավոր՝ «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի թեկնածուների ցուցակով: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, դա հնարավոր է դարձել ՌՄ ՕԺ-ում կուսակցության պատգամավորի մանդատի ազատումից հետո: «Միացյալ Ռուսաստանի» տարածաշրջանային քաղաքական խորհուրդը միաձայն սատարել է Հ. Սուրմալյանի թեկնա ...
2013թ.–ին Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականության մեջ գերիշխել են իմիտացիոն տարրերը, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։
Դավութօղլուի հետ Երևան են ժամանել նաև «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, «Yeni Şafak»-ի լրագրողներից Մարգար Եսայանն ու Ֆրանսիայում բնակվող Սոմսոն Օզարարատը, ով հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների հարցով զբաղվողներին. Հայտնում է hurriyet.com-ը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական  հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի և Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին:
Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2012» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Հայոց ցեղասպանության խնդիրը սերտորեն կապված է ՄԱԿ–ի` 1948 թվականին ընդունած ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և պատժի կոնվենցիայի հետ, հայտարարեց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը։
Հունվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սիրիահայ Ֆեյսբուքյան խմբերի պատասխանատուների եւ ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Սիրիահայության տագնապը լուսարձակի տակ» թեմայով:
Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը: Բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից:
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը պաշտոնապես հայտնել է, որ Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է:
Սիդնեյում ու Մելբուրնում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի մասնակցությամբ ծրագրված երկու միջոցառումները չեղյալ են համարվել: Որպես պատճառ նշվում են անընդունելի հայացքները: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի կայքը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: